Ինչ ներառել նորածինների սննդակարգում և ինչպես որոշել չափաբաժինը.խորհուրդ մինչև 1 տարեկան բալիկներ ունեցող մայրիկներին
Երեքշաբթի, 22 Ապրիլ 2014 17:4
Կրծքով կերակրման ընթացքում առաջին այլընտրանքային կերակուրը, որ պետք է ներառել փոքրիկի սննդակարգում, թարմ քամած հյութն է: Այն արժե տալ 6 ամսականից: Իսկ դրանից 2 շաբաթ անց կամաց-կամաց ավելացնել մրգային խյուսերը:
Թե հյութերի եւ թե խյուսերի դեպքում պետք է սկսել խնձորից, որպեսզի ալերգիկ ռեակցիաներ չառաջանան: Հետո կարող եք սննդակարգում ավելացնել հատապտուղների, բալի, սալորի, տանձի ու բանանի խյուսեր: Փոքրիկի սննդի չափաբաժինը կարող եք որոշել՝ տարիքը բազմապատկելով 10-ով: Օրինակ՝ եթե երեխան 6.5 ամսական է, նրան պետք է տալ 65 գրամ խյուս: Սկզբում սկսեք 1 թեյի գդալ խյուսից եւ աստիճանաբար 1 շաբաթում չափաբաժինն ավելացրեք մինչեւ 2 ճաշի գդալ: Իսկ հետո կողմնորոշվեք՝ ըստ տարիքի ու պահանջի:
Որոշ ժամանակ անց սննդակարգում ներառեք բանջարեղենի խյուսը: Սկսեք միատեսակ բանջարեղենից՝ դդմիկ, դդում, գազար,կարտոֆիլ, հետո միայն լոլիկ, ճակնդեղ եւ այլն: Կարեւոր է հետեւել նաեւ փոքրիկի օրգանիզմի ալերգիկ ռեակցիային: Այն մրգերն ու բանջարեղենը, որոնք ալերգիա կառաջացնեն,անմիջապես հանեք սննդակարգից: Երբ կտեսնեք, որ փոքրիկը հարմարվել է միատեսակ բանջարեղենի խյուսին, սկսեք տալ բանջարեղենի տարբեր տեսակների խառնուրդ: Եվ հիշեք, որ կարտոֆիլն այդ խառնուրդի միայն 1/3-ը պետք է կազմի: Սկսեք 1-2 թեյի գդալ բանջարեղենային խյուսից, որը պետք է տալ փոքրիկին կրծքով կերակրելուց առաջ: 2 շաբաթում այս քանակը պետք է հասցնեք 100-150 գրամի: Այն պետք է եփել քիչ ջրով փակ կաթսայում կամ իր իսկ հյութով ու գոլորշիով: Այսպես լավ են պահպանվում վիտամինները: Պատրաստի խյուսը պետք է անցկացնել քամիչով, ավելացնել բանջարեղենի հյութը (շատ քիչ) եւ 1 գրամի չափով բուսական յուղ: Մեկ շաբաթում այն կարող եք հասցնել 1 թեյի գդալի: Այս ամենը լավ խառնել ու կրակի վրա եռացնել: Հովացնելուց հետո կերակրել փոքրիկին:

Երեխայի քաշի և հասակի մոտավոր գրաֆիկը
Մանկական տակդիրները վնաս են հատկապես տղա երեխաներին, իսկ բարուրելը`բոլոր նորածիններին

Մանկաբույժները խորհուրդ են տալիս չչարաշահել մանակական տակդիրների օգտագործումը. հատկապես տղա երեխաների համար դա կարող է ոչ ցանկալի հետևանքներ ունենալ։
Մանկաբույժ Տաթևիկ Օհանջանյանի խոսքով՝ տղա երեխաների արտաքին սեռական օրգանների համար վնասակար են տակդիրները։ «Չի կարելի երեխային մինչև 3 տարեկանը տակդիր հագցնել, քանի որ դա կխանգարի ոչ միայն բնազդի զարգացմանը, այլև որոշ օրգանների ճիշտ ձևավորմանը»։
Մանկաբույժը խորհուրդ է տալիս հատկապես ամռանը երեխային թողնել միայն մի թեթև ներքնաշորով՝ «հարկ չկա խեղճ փոքրիկներին անընդհատ տանջել,
երկար ժամանակ թողնել միևնույն տակդիրի մեջ»։
երկար ժամանակ թողնել միևնույն տակդիրի մեջ»։
Ամեն երեխայի շատ ինդիվիդուալ մոտեցում է անհրաժեշտ, տակդիր ընտրելիս` նույնպես ։ Մանկաբույժն ասում է, որ երեխային պետք է միշտ նույն տեսակի տակդիր հագցնել. «երբ փոխում ես տեսակը, նա շատ շուտ զգում է, մաշկի վրա բշտեր են առաջանում»։
Տակդիրները լինում են էկոնոմ և պրեմիում տեսակի։ Էկոնոմ կարգի տակդիրները նորածիններին խորհուրդ չի տրվում.սրանք նախատեսված են ավելի հաճախ փոխելու համար, դրա համար էժան են։ Նորածիններին պրեմիում կարգի տակդիրներ են պետք, քանի որ այս տեսակները հատուկ ձևով են պատրաստվում։
Էկոնոմ կարգի տակդիրները, ի տարբերություն պրեմիումի, գեղեցիկ հարդարանք չունեն և չեն պարունակում խոնավեցնող լոսիոններ։ Իսկ պրեմիում կարգի տակդիրները, բացի գեղեցիկ հարդարանքից, նաև շատ հարմար են երեխայի ակտիվ շարժման համար։
Չնայած տակդիրների հարմարավետությանը, Նաիրա Հակոբյանն իր 5 ամսական Հասմիկին միշտ բարուրել է՝ ելնելով այն տարածված կարծիքից, թե երեխայի ոտքերը ծուռ կլինեն տակդիրների պատճառով, սակայն չի ժխտում՝ «շատ անհանգիստ է փոքրիկս, ողջ գիշեր չի քնում»։
Երեխային փաթաթելու վերաբերյալ Օհանջանյանն իր տեսակետն ունի. «Ճիշտ է, տակդիրն իր վատ հետևանքներն է ունենում երկարաժամկետ օգտագործելիս, բայց երեխային բարուրելն ու պոլիէթիլենով ծածկված կտորով կապելն ավելի վատ է. արյան շրջանառությունը լավ չի կատարվում, կոնքազդրային շրջանում շեղումներ են լինում, երեխան չափազանց անհանգիստ է լինում»։
Մանկաբույժը հատկապես խորհուրդ չի տալիս երեխաներին միաժամանակ տակդիր հագցնել ու բարուրել, քանի որ տակդիրից ոտքերը լայն են բացվում, իսկ փաթաթելիս դրանք սեղմվում են և նոր շեղումներ առաջացնում։
Ինչ անել, որ երեխան չհրաժարվի թթվասեր+կաթնաշոռից

Բոլորին է հայտնի, որ թթվասերը եւ հատկապես կաթնաշոռը շատ վիտամինային են: Դրանք մեծ քանակությամբ կալցիում են պարունակում, ինչը շատ օգտակար է փոքրիկի օրգանիզմի՝ հատկապես ոսկորների ու ատամների համար: Այն դասվում է ամենաօգտակար մթերքների շարքին: Պարունակում է 12 վիտամին՝ А, D, С, В խմբի:
Նախ՝ լավ կլինի՝ գնեք տվյալ օրվա արտադրության թթվասերի ու կաթնաշոռի խառնուրդ: Իհարկե, եթե այն ժամկետի մեջ է, մտահոգվելու կարիք չկա, բայց ամեն դեպքում որքան թարմ, այնքան լավ:
Եթե փոքրիկը հրաժարվում է այն ուտել, ապա դիմեք սննդարար խորամանկության.
- Ավելացրեք մանրացրած արմավ(խուրմա) եւ ընկուզեղենի փշրանք
- Ավելացրեք բանանի խյուս
- Ավելացրեք կտրատած չիր
- Ավելացրեք սեւ քնջութ
Եթե վերոնշյալ տարբերակները չօգնեն, ապա փորձեք մուրաբայով որեւէ բան պատկերել հենց թթվասեր+կաթնաշոռի վրա: Գուցե փոքրիկին գրավի այդ նկարը եւ խաղալով ուտի այն:
Ինչին է օգտակար ելակը. համեղ տեսարան

Ահա եւ եկավ այն սեզոնը, երբ ամենաշռայլ միրգը կամ ավելի ճիշտ` հատապտուղը ելակն է: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, ազդում է նաև զգացողության և տրամադրության վրա: Ելակը նաև նպաստում է ախորժակին: Այս հատապտուղը կարգավորում է աղի քանակությունն օրգանիզմում, նպաստում է արյունագոյացմանը: Ելակը նախկինում օգտագործել են նաեւ սակավարյունության դեպքում:
Եվ այսպես, եթե ուզում եք` ձեր փոքրիկը չհրաժարվի ելակից, պատրաստեք գեղեցիկ տեսարան, ինչի համար ձեզ հարկավոր կլինի նաեւ կիվի, ձիթապտուղ եւ նուշ: Կիվին լավ լվացեք, կեղեւը մաքրեք ու ինչպես նկարում է պատկերված, ծառ պատրաստեք: Ելակը կիսեք միջից ու աղջիկ պատկերեք` ձեռքերի ու ոտքերի համար օգտագործելով կիվիի կտորներ: Դեմքի համար կարող եք սերուցք, թթվասեր կամ պաղպաղակ օգտագործել: Կտրատած նուշով պատրաստեք ճանապարհ` դեպի կիվիից կառուցած տնակ, որի տանիքը ելակից կլինի: Ելակից նաեւ սնկեր պատրաստեք, կողքն էլ շարեք ձիթապտուղը:
Ի դեպ, մի թերագնահատեք նաեւ կիվիի օգտակարությունը: Կիվին նաեւ մեծ քանակությամբ մագնիում է պարունակում, որը վիտամին C-ի հետ միասին օգտակար է սրտի աշխատանքին։
Ճի՞շտ է, արդյոք, տեսակետը, որ թմբլիկ երեխաներն առողջ են

Նախ՝ կախված է նրանից, թե ինչ աստիճանի գիրության մասին է խոսքը: Միանգամայն նորմալ է, որ փոքրիկը թմբլիկ է: Եթե երեխան ստաբիլ քաշ է հավաքում, նշանակում է՝ սնվում է նորմալ եւ առողջ է:
Երեխայի քաշը հիմնականում սկսում է կտրուկ ավելանալ, երբ նա անցում է կատարում հավելյալ սննդի: Խոսքը հիմնականում 6-9 ամսականի մասին է: Այդ ընթացքում փոքրիկն արագ է քաշ հավաքում: Եվ քանի դեռ մատուցում եք սննդարար կերակուրներ, բնական է, որ նա պետք է քաշ հավաքի: Սակայն նորմայից ավել թմբլիկությունն էլ կարող է մտահոգիչ լինել: Այդ պարագայում եւս արժե խորհրդակցել մանկաբույժի հետ եւ կարգավորել սննդացանկը:
Իսկ ինչպե՞ս է հնարավոր որոշել՝ երեխան պատրաստ է կոշտ/հավելյալ սննդի, թե ոչ: Ստորեւ այն հիմնական ցուցիչներն են, որոնցով կարող եք կողմնորոշվել: Եվ այսպես, նա պատրաստ է անցում կատարել հավելյալ/կոշտ սննդի,եթե.
- Կարողանում է գլուխը ձիգ պահել. հարկավոր է, որ փոքրիկը ձիգ, ուղղահայաց դիրք ընդունի, որպեսզի կարողանա կուլ տալ կերակուրը:
- Ձեր օգնությամբ նստում է նորմալ. հնարավոր է՝ սկզբնական շրջանում նրան նստեցնեք ձեր ծնկներին, իսկ աթոռակից կօգտվի այն ժամանակ, երբ կկարողանա ինքնուրույն նստել:
- Կարողանում է ծամել. երեխան պետք է կարողանա սնունդը տանել մինչեւ բերանի խոռոչը եւ ծամելուց հետո կուլ տալ: Դուք միանգամից կզգաք, որ փոքրիկը սովորել է կուլ տալ, քանի որ այդ ժամանակ քիչ կթափի բերանից:
- Ունի կայուն եւ նորմալ քաշ: Շատ երեխաներ պատրաստ են լինում կիսաչոր կերակուրի, երբ նրանց քաշը ծննդյան պահի համեմատ մոտենում է կրկնապատիկին: Դա, որպես կանոն, 6 ամսականի շրջանում է:
- Հետաքրքրված է, թե դուք ինչ եք ուտում. աչքերով հետեւում է,թե ինչ եք վերցնում ափսեից եւ ցանկանում է փորձել կերակուրը
Երեխայի պատվաստումների ժամանակացույցը
Երեխայի ֆիզիկական զարգացման փուլերը..
Ատամների մոտավոր աճի գրաֆիկը
Երեխայի քնի հարաբերական գրաֆիկ
Նորածնի խնամքի համար անհրաժեշտ պարագաներ
Հետաքրքիր նյութեր բաժնի կարևորագույն նյութը համարվում է հետևյալ ցուցակը,որի մասին պետք է տեղեկացված լինեն բոլոր ապագա մայրիկները։





No comments:
Post a Comment