Իմ մասին
Իմ հրաշք փոքրիկը

Իմ հրաշքի անունն Արայիկ է:Մի փոքրիկ մարդուկ ով լույս աշխարհ գալով իմ կյանքին մի նոր ընթացք տվեց: Մայրությունը մի անբացատրելի զգացում է, ինչն անհնար է խոսքերով նկարագրել: Միայն մայրանալուց հետո կարելի է հասկանալ դրա էությունը:Չնայած այն հանգամանքին, որ իմ փոքրիկը բավականին դժվարություններով է ծնվել, բարեբախտաբար բալիկս առողջ ծնվեց: Երբ առաջին անգամ տեսա նրան, այնքան փոքրիկ էր, այնքան անպաշտպան, որ սկզբում շատ էի վախենում նույնիսկ նրան գրկել: Բայց ժամանակի ընթացքում սովորեցի իմ բալիկին ճիշտ խնամել և հոգ տանել նրա մասին:
Այժմ Արոս արդեն 7.5 ամսական է: Տարբեր տեսակի հյութեր և ապուրներ է ուտում, հատկապես շատ է սիրում բրնձով և դդումով ապուրները,գերկուլեսը:Շատ ցավալի փաստ է բայց Արոյիս ճաշացանկի ամենաատելի ուտելիքը համարվում է մածունը և կաթնաշոռը։ Երբ հաց է տեսնում, աչքերը կարծես սկսում են փայլել: Անհնար է նրա ձեռքից հաց վերցնել ու լացի տեսքով պատասխան հարված չստանալ։ Միևնույն խաղալիքի հետ երկար չի խաղում, սիրում է, որ անընդհատ զբաղվես իրենով, միշտ ուշադրության կենտրոնում պետք է լինի: Ինքս չեմ սիրում օգտագործել իդեալական բառը, քանի որ անթերի մարդ չկա, սակայն իմ փոքրիկի դեպքում վստահ կարող եմ ասել, որ նա իդեալական մանկիկ է :Արոս շատ խելացի է՝կրկնում է յուրաքանչյուր շարժում և ժեստ,որ ցուցադրում ենք: Շատ ուրախ բալիկ է իմ փոքրիկը: Ժպտերես է ու մարդամոտ,իր գեղեցիկ և դրական ժպիտով զարդարում է բոլորիս յւրաքանչյուր օրը: Ինձ համար նրան խնամելուց ավելի մեծ հաճույք չկա:
No comments:
Post a Comment