11ամսականից 1տարեկան Արայիկը
20.03.2015թ.-20.04.2015թ.-Վերջապեեեեեես։ Հասել ենք վերջին ամսականով ծնունդիկին։ Մինչ 1տարեկան դառնալը,Արոս փորձում էր մեծ մարդու նման ավարտին հասցնել կիսատ թողած գործերը։11ամսականը դեռ չբոլորած հայտնվեց ևս մեկ ատամիկ։ Հաջորիվ `մինչև 1տարեկան դառնալը, սկսեց քայլել շատ ավելի ինքնավստահ և կայուն քայլերով։Իսկ համով բլբլոցների մեջ ավելացան ևս մի քանի հասկանալի բառեր։
10ամսական Արայիկը
20.02.2015թ.- Գրառումը կատարելիս ինձ թվում է մի քանի օր առաջ էր,որ համակարգչի առջև նստած վեր էի հիշում և գրում Արոյիս 9ամսականում տեղի ունեցած յուրաքանչյուր երջանիկ վայրկյանը։Այժմ իր շնորհիվ կատարում եմ նույն բանը,սակայն տարբեր բովանդակություններով և տարբեր հիշողություններով.այս անգամ արդեն 10ամսականի վերաբերյալ։Այս ամսում շատ ավելի մեծ փոփոխություններ կատարվեցին նրա ճանաչողական ունակությունների մեջ։Ճանաչում էր բոլոր հարազատներին,շատ ավելի լավ էր կողմնորոշվում թե ով է ծանոթը, ով անծանոթը։Ուրախ ժպիտով կանգնում և փորձում էր ինքնուրույն առաջ շարժվել։Օգնության էր դիմում յուրաքանչյուր իրենից բարձր առարկայի,որպեսզի բռնվի և կարողանա գոնե մի քանի քայլ առաջ գնալ։Եվ վերջապես գլխավոր փոփոխությունը,որ կատարվեց այս ամսում,դա առաջին ատամիկն էր։
9ամսական Արայիկը
20.01.2015թ.-Նա-նա-նաաաա,դա-դա-դաաաա,ադա-դաաաա և վերջապես լսվես իմ կողմից երկար սպասված բառը`ՄԱՄԱ։ Անքուն գիշերներից մի գիշեր ,երբ հերթական անգամ իմ Արևը սովածացել էր և փորձում էր արթնացնել ինձ,չգիտես ինչու չէի կարողանում աչքերս բացել որպեսզի կերակրեմ իմ բկլիկին։Սակայն,երբ համառ պայքարից հետո արթնացա և մոտեցա նրա օրորոցին, նեղացած լացից հետո ուրախությունից արտաբերեց ՄԱՄԱ բառը։Դա համար առաջին ձեռքբերումն էր,որ նկատեցի 9ամսականում։Հաջորդիվ սկսեցինք սովորել մարդկանց կանչելը,հաջող անելը,պարելը։Սովորեցինք նաև լույսի և թրջունների տեղը...։ Մի խոսքով մեր ուրախությունը չի դադարում զարմացնել մեզ։
8 ամսական Արայիկը
20.12.2014թ.-Լրացավ Արայիկի 8 ամսականը։ Փոխվեցին և ավելացան շատ ու շատ ձայնային հնչյուններ, շարժումներ և հետաքրքրություններ։ Հենց այս ամսում էր,որ Արոյիս մոտ որոշակի խորամանկ քայլեր սկսեցի բացահայտել։ Օրերից մի օր, երբ հերթական անգամ բոլորը աշխատանքի էին ,իսկ ես և փոքրիկ Արայիկը տանը միայնակ էինք,որոշեցի Արայիկին նստացնել օրորոցի մեջ (խաղալու), որպեսզի կարողանամ մի փոքր գործ անեմ։ Չնայած այն բանին,որ ես շատ զգույշ և լուռ էի կատարում իմ աշխատանքը,հասկացա ,որ Արոն նկատել էր իմ ներկայությունը և դիմել էր իր մանկական խորամանկությանը։Շրջվելուն պես իմ արջև հայտնվեց հետևյալ պատկերը)))))))))))))))
Գտել էր ինձ հետևելու տարբերակը։
7 ամսական Արայիկը
20.11.2014թ.- Անցավ ևս մեկ ամիս,մեծացանք ևս մեկ ամսով։Այս ամսում իմ փոքրիկ հրաշքիկը սկսեց ավելի հաճույքով ճաշակել իմ պատրաստած ուտելիքների համը։Սկսվեցին իր համար շաաաաատ հաճելի իսկ ինձ համար շաաատ հոգնացնող օրերը։ Անվերջ ցանկություն էր հայտնում քայլելու,տարբեր տեսակի խաղալիքներով խաղալու։Այնուամենայնիվ ինչքան էլ հոգնեցնող էր,փորձում էինք անել հնարավոր ամեն բան որպեսզի բավարարեինք մեր չարաճճիի ցանկությունները։ Բազմաթիվ մամուլյաների խորհուրդով գնեցինք ''ԽԱԴՈՒՆՈԿ",սակայն կարճ տևեց իմ ու Արոյիս ուրախությունը։ Բժիշկների բացասական տրամադրվածությունը խադունոկի հանդեպ մտքափոխեց մեզ և որոշեցինք սպասել 9ամսեկանին։Ի վերջո ամսվա ձեռքբերումը եղել է անվերջ քայլելու ձգտումը,ինչպես նաև հատուկ ամենափոքր տարիքի երեխաների համար նախատեսված մուլտֆիլմերի դիտումը։
No comments:
Post a Comment