7 ամսեկանի սնունդ
Միսը` փոքրիկի սննդակարգում
Յոթերորդ ամիսը երեխայի սննդակարում առանձնահատուկ է նրանով, որ այս շրջանում սննդակարգում ընդգրկվում է նաև միսը (սկզբնական շրջանում հեշտ մարսվող թռչնամիս): Միսը հեշտ մարսվող սպիտակուցների, վիտամինների և երկաթի աղբյուր է: Յոթերորդ ամսվա ավարտին երեխայի ճաշացանկում պետք է 30-50 գրամ միս ընդգրկվի: Մսային կերակուրները հարկավոր է լավ մանրացնել, իսկ միսը սննդակարգ ներմուծելու առաջին օրերին այն հարկավոր է շատ քիչ քանակությամբ խառնել բանջարեղենային ապուրներին:
Այս շրջանում սննդակարգում ընդգրկվող կարևոր մթերքներից է ձվի դեղնուցը խաշված վիճակում: Այն պարունակում է վիտամիններ, երկաթ, ֆոսֆոր և այլ հանքանյութեր և օգտակար ճարպեր: Ձվի դեղնուցը կարելի է քերել ու մանկիկին տալ ապուրի կամ շիլայի հետ: Հիշեք, որ սկզբնական շրջանում փոքրիկին կարելի է տալ ձվի դեղնուցի մի քանի փշուր, և ալերգիկ ռեակցիայի բացակայության դեպքում միայն կարելի է աստիճանաբար ավելացնել դեղնուցի փշրանքների քանակը:
Յոթ ամսական երեխայի մոտավոր ճաշացանկը (եթե վեց ամսականից կամ ավելի վաղ սննդակարգում ընդգրկվել են հավելյալ կերակրատեսակները)
Առավոտյան` մայրական կաթ
Նախաճաշիկ- կաթնային ապուր` 180 գրամ, մրգային պյուրե` 80 գրամ:
Ճաշ` բանջարեղենային ապուր, ըստ սեզոնի- 180 գրամ, լորի ձվի դեղնուցի կեսը և հյութ` 30 մլ:
Հետճաշիկ` մայրական կաթ, հյութ` 30 մլ, կաթնաշոռ` 40 գրամ:
Ընթրիք` մայրական կաթ:

Օգտակար շիլա` դդումով եւ բրնձով

Այս շիլայի համար շատ բան հարկավոր չէ: Ընդամենը բրինձ, դդում, սեւ սալորաչիր եւ կարագ: Բրինձը լվացեք, դդումը մաքրեք ու կտրատեք եւ լցրեք կաթսայի մեջ: Ավելացրեք ջուր եւ դրեք մարմանդ կրակի վրա: Խաշեք 15-20 րոպե: Երբ կզգաք, որ բրինձն ու դդումը հալվում են, ջուրն էլ գոլորշիացել է, ավելացրեք մանր կտրատած սալորաչիրն ու կարագը: Ըստ ցանկության` կարող եք նաեւ մի քիչ աղ լցնել:
Դդումը կալիումային աղեր, կալցիում, մագնիում, երկաթ, շաքար, վիտամիններ C, B, B1, B2, B5, B6, E, T, PP, K է պարունակում: Դդումը երկաթի մեծ քանակությամբ առողջացնում է դեմքի մաշկը` հաղորդելով յուրահատուկ փայլ: Դդումը խորհուրդ է տրվում նաեւ սակավարյունության դեպքում: Իսկ սեւ սալորաչիրը ոչ միայն սրտին է օգտակար, այլեւ վերացնում է բակտերիաները:

Բանան`ջրահարսի տեսքով
Բանանը շատ կարեւոր միրգ է փոքրիկի սննդացանկում: Այն հեշտորեն վերածվում է խյուսի ու նաեւ շատ սննդարար է, դրա համար էլ 6-7 ամսականից սկսում են տալ ներառել երեխայի նախաճաշում:
Բայց եթե փոքրիկը մեծացել ու հեշտությամբ կամ հաճույքով չի ուտում բանանը, ապա եկեք միասին այս արեւադարձային մրգից ջրահարս պատրաստենք: Վերցրեք 2 բանան, լավ լվացեք, հետո մաքրեք կեղեւն ու մեկը դրեք ափսեի մեջ: Մյուս բանանից պատրաստեք ջրահարսի մազերն ու նաեւ պոչը:
Որպեսզի ջրահարսն ավելի գեղեցիկ, ախորժաբեր ու սննդարար լինի, վրան չամիչ ու չիր շարեք:
Ի դեպ, միշտ հիշեք, որ բանանը չարաշահել չի կարելի, այն ոչ միայն փորկապություն կարող է առաջացնել, այլեւ ալերգիա: Քչերը գիտեն, բայց բանանից կարող է սրվել նաեւ դիաթեզը: Սակայն այս միրգը շատ օգտակար է լյարդի ու երիկամների համար:
Ապուր

Ապուրը նախատեսված է 6-7 ամսական և ավելի բարձր տարիքի փոքրիկների համար
Հարկավոր է.
1 կանաչ խնձոր
Դդումի մեկ շերտ
Կես թեյի գդալ սերուցքային կարագ
1 թեյի գդալ շաքարաջուր:
Պատրաստման եղանակը
Լվացած և կեղևահան արված դդումի շերտը և խնձորը կտրատել: Դդումը եփել մինչև հասնի կիսաեփ, համարյա եփած վիճակի: Ավելացնել խնձորը և եռացնել ևս 7-10 րոպե: Ապա ջուրը քամել, խաշված դդումն ու խնձորն անցկացնել մաղով կամ հարել բլենդերով, վրան ավելացնել շաքարաջուրը և նորից եռացնել: Ավելացնել սերուցքային կարագը, լավ խառնել: Թողնել, որ մի փոքր սառչի, ապա մատուցել փոքրիկին:
6 ամսեկանի սնունդ
Հնդկաձավարը՝ փոքրիկի սննդակարգում

Հնդկաձավարով ապուրը փոքրիկի համար իդեալական կերակրատեսակ է`հեշտ է մարսվում, սննդարար է, ալերգիա չի առաջացնում և գլյուտեն չի պարունակում:
Մանկաբույժները խորհուրդ են տալիս կաթնակեր փոքրիկների սննդացանկում նախևառաջ ներառել գլյուտեն չպարունակող ապուրներ, ինչպիսիք են հնդկաձավարով և բրնձով ապուրները: Մեծերի կերակուրը նոր-նոր համտեսող փոքրիկի համար հնդկաձավարով ապուրն իդեալական տարբերակ է:Հնդկաձավարը կաթով. նախաճաշի լավագույն տարբերակը փոքրիկի համար
Մեկ բաժին հնդկաձավարին ավելացնել երկու բաժին ջուր, եփել, մինչև պատրաստ լինի (մոտ 15 րոպե): Եթե փոքրիկը մինչ 9 ամսական է, ապա ապուրն անցկացրեք մաղով կամ հարեք բլենդերով: Պատրաստի խյուսին ավելացրեք մի քիչ կարագ և 1-2 ճաշի գդալ մայրական կաթ կամ կաթնախառնուրդ:
Հնդկաձավարը պետք չէ եփել կաթով: Ավելի նախընտրելի է ջրով եփելը և հետո միայն կաթն ավելացնելը: Նաև հնդկաձավարով ապուրին ցանկալի չէ շաքարավազ ավելացնել, այն չեզոքացնում է ապուրի օգտակար նյութերը:
Հնդկաձավարի սննդային արժեքը
Լինելով երկաթի հարուստ աղբյուր`հնդկաձավարը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակն արյան մեջ: Իսկ ֆոլաթթուն նպաստում է արյան շրջանառությանը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը բազմաթիվ հիվանդությունների նկատմամբ:
Հնդկաձավարում պարունակվող մեծ քանակությամբ մագնիումը կարգավորում է նյութափոխանակությունը փոքրիկի օրգանիզմում, իսկ կալցիումը և ֆոսֆորն օգնում են ոսկորների ամրացմանը: Հնդկաձավարն օգտակար է նաև աղեստամոքսային համակարգի նորմալ գործունեության համար:
Սպիտակաձավարով ապուրը խորհուրդ չի տրվում փոքրիկին տալ որպես հավելյալ կերակրատեսակ
Սպիտակաձավարով ապուրը (Манная каша) խորհուրդ չի տրվում փոքրիկին տալ որպես առաջին հավելյալ կերակրատեսակ: Նման եզրահանգման են եկել գիտնականները:
Սպիտակաձավարը հարուստ է ֆիտինով, որը կարող է փոխել երեխայի ստամոքսի ֆլորան, ինչի հետևանքով օրգանիզմն այլևս չի յուրացնի վիտամին D
No comments:
Post a Comment