Thursday, 4 December 2014

Բարի գալուստ Արայիկ


    Բարի գալուստ Արայիկ Հովհաննիսյանի անձնական բլոգ։  Սիրով ներկայացնում եմ Արայիկ Հովհաննիսյանի պատմությունը`սկսած կյանքի առաջին վայրկյանից։Կկիսվենք մեր հաճելի ու չարաճճի դրվագներով,ինչպես նաև այն բոլոր տեղեկություններով,որոնք կվերաբերվեն բոլոր փոքրիկներին։

                                                       20 Ապրիլի 2014                                           

     20.04.2014 թ. 02.00ին Արայիկ Հովհաննիսյանը մեզ ՉՍՊԱՍՎԱԾ ԱՆԱԿՆԿԱԼ մատուցեց։Ժամանակից շուտ որոշեց որ պետք է լույս աշխարհ գա։ Երևի արդեն հոգնել էր բոլորից առանձին և թաքուն ապրելուց կամ էլ մտածում էր  ՄԵԾ ՏՂԱ Է պետք է մեզ նման և մեր կողքին ապրի` ինչպես բոլորը։Ծնվեց նույն թվականին,նույն օրը,սակայն ոչ նույն ժամին։ Ուղիղ 12.00-ին`2.870կգ.քաշով և 49սմ հասակով, ծնվեց իմ փոքրիկ և անպաշտպան հրաշքիկը։ Չնայած այն բանին որ Արայիկի հայրիկը նախորդ օրը տոնախմբություն էր կազմակերպել իր պատվին(երևի հայր ու որդի նախօրոք պլանավորել էին կամ ուղղակի ինտուիցիա էր),ծնվելուց վայրկյաններ անց պատուհանի մյուս կողմում  սկսվեց իսկական տոնախմբությունը։Տոնում էին առանց մեզ,սակայն մեզ համար։
                             

No comments:

Post a Comment